Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պուրակի բացմամբ Ալիևը ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում հայատարարությունների ժամին անդրադարձավ Բաքվում Արցախյան երկրորդ պատերազմի հայկական ռազմավարի «պուրակի» բացմանը, նշեց, որ սրանով  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապահովել է իրենց ապագա պարտության հեռանկարը․

«Պուրակում ցուցադրելով հայկական ռազմատեխնիկական, մեր Զինված ուժերի ծառայողների մանեկենների զուգակցությամբ, Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը և բացահայտ թշնամանք է քարոզում, ինչը դատապարտելի է։ Բացի ատելություն սերմանելուց, Ալիևն իր ժողովրդի մեջ ներշնչում է սին մեծամտություն, սրանք էլ, ըստ էության, նրանց հաղթանակի մսխման առաջին քայլերն են: Այդ անհեթեթ պուրակի բացմամբ, Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ Ալիևը չի գիտակցում, որ չկան միշտ հաղթողներ և միշտ պարտվողներ, և ամեն անգամ իր ժողովրդին դատարկ ամբարտավանությամբ սնելով և բթացնելով, մեկ քայլ ավելի է մոտեցնում պարտությանը:

Քոչարյանը շեշտեց՝ մենք մեր հերթին չպետք է խուսափենք պարտությունը ընդունելուց, պետք է վեր հանենք պատճառները և լուծենք հետպատերազմյան շրջանում մեր երկրի համար առաջնահերթ դարձած խնդիրները։