Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի

Սպորտ

Սանկտ-Պետերբուրգում մեկնարկեց բարեկամ երկրների բանակների 7-րդ սպարտակիադան, որին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինային բանակային մարզիկները:

Նրանք իրենց ուժերը կփորձեն ազատ ոճի ըմբշամարտում, մինի-ֆուտբոլում, բազմամարտում, լողում, հրաձգությունում եւ ծանրաքարի բարձրացման մրցումներում:

Հարկ է նշել, որ մի քանի թիմերում ընդգրկված են մեծ թվով բարձրակարգ մարզիկներ: Մասնավորապես` Հայաստանի հավաքականում հանդես են գալիս 5 միջազգային սպորտի վարպետներ, Ղազախստանի թիմում` 8, Բելառուսի` 7, Ռուսաստանի` 11:

«Սպարտակիադայի գլխավոր նպատակն է ավելի սերտ կապեր հաստատել բարեկամ երկրների բանակների զինծառայողների, այդ թվում բանակային մարզիկների միջեւ, - հայտարարել է ԱՊՀ երկրների պաշպանության նախարարների խորհրդի Սպորտի կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շեպելեւը, - 2010 թվականանը Ռուսաստանի զինված ուժերում հայտարարված է սպորտի եւ առողջ ապրելակերպի տարի: Մենք պատրաստ ենք մեր փորձն այդ բնագավառում հաղորդել բարեկամ երկրների բանակներին»: