Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (1)
A A
Պաշտոնական

Սյունիքի մարզով անցնող Մ2-Նորավան ճանապարհահատվածը կվերականգնվի

Սյունիքի մարզով անցնող Մ2-Նորավան 5.45 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այս տարի կվերականգնվի Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում։ 

Ծրագրով ամբողջությամբ կնորոգվի Նորավանի գյուղամիջյան ճանապարհահատվածը՝ 956 մ երկարությամբ։ Կբարեկարգվեն նաև դեպի բնակավայրի մշակույթի տուն‚ դպրոց տանող մուտքերը։ Նորավանի՝ վթարային վիճակում գտնվող խմելու ջրագիծը կփոխարինվի նորով. այս պահին արդեն մեկնարկել է ջրագծի կառուցումը‚ իրականացվում են հողային աշխատանքներ։ 

Կկատարվեն նաև‚ մայթերի‚ ջրահեռացման վաքերի կառուցման‚ ասֆալտբետոնե շերտի տեղադրման‚ ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն