Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+azat borba
A A
Սպորտ

Հայտնի է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կազմը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մեր թիմը առաջնությանը կմասնակցի 5 ըմբիշով.

Գևորգ Թադևոսյան` 65 կգ քաշային կարգ

Արման Անդրեասյան` 70 կգ 

Հրայր Ալիխանյան` 74 կգ 

Արման Ավագյան` 79 կգ

Մարզպետ Գալստյան` 92 կգ

 

Մեր ընտրանին այժմ ուսհավաք է անցկացնում «Օլիմպավանում», որը կավարտվի ապրիլի 17-ին: 

 

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենան ապրիլի 19-25-ը, Լեհաստանի Կատովիցե քաղաքում: