Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess anna
A A
Սպորտ

Աննա Սարգսյանը 2-րդ տեղն է գրավել Բելառուսում կայացած շախմատի մրցաշարերում

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի սանուհի Աննա Սարգսյանը մրցանակային տեղ է գրավել Բելառուսում կայացած շախմատի մրցաշարում:

Օրշա քաղաքում անցկացվող մրջազգային մրցաշարում մեր շախմատիստուհին հավասարը հավասարի հետ պայքար է մղել 49 շախմատիստների հետ: Նա 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և բելառուսցի Վյաչեսլավ Զարուբիցկու և ռուսաստանցի Գլեբ Ապիշկոյի հետ բաժանել է 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Աննա Սարգսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող է դարձել բելառուսցի գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովը, ով վաստակել է 7,5 միավոր: Նույն մրցաշարին մասնակցած մեր շախմատիստ Արմեն Բարսեղյանը 6 միավորով գրավել է բարձր 5-րդ տեղը:

Զուգահեռ ընթացող մեկ այլ մրցաշարում հաջող է հանդես եկել մեր մյուս շախմատիստուհին, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը: Նա 10 շախմատիստների հետ շրջանաձև մրցապայքարում վաստակել է 5 միավոր և նույնպես գրավել մրցանակային 2-րդ տեղը: Այստեղ հաղթող է ճանաչվել ուկրաինացի Դմիտրի Կոնոնենկոն, ով վաստակել է 6 միավոր: