Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Գոյություն ուներ երկարատեւ ջենտլմենական պայմանավորվածություն․ դեսպան Հոգլանդ (տեսանյութ)

Անսպասելի, չտեսնված անկեղծության պահ, այսպես կարելի է բնութագրել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի պահվածքը, ով, ըստ ամերիկացի պաշտոնաթող դիվանագետի, անկեղծության պահին իրեն խոստովանել է՝ Մոսկվան թույլ չի տա Ղարաբաղում խաղաղություն հաստատել, նույնիսկ եթե դա լինի Լավրովի պլանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ռիչարդ Հոգլանդն առաջինն էր, ով հենց «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում բացահայտեց «Լավրովի պլանի» գոյությունը՝ մի փաստ, որը հրապարակումից հետո հերքում էին թե՛ պաշտոնական Մոսկվան եւ թե՛ Երեւանը:

Օրերս դեսպան Հոգլանդը հանդես է եկել կարեւոր հոդվածով, որտեղ խորհուրդ է տալիս Մինսկի խմբին իր գործունեությունը ծավալել նաեւ պատերազմից տուժած կողմերին լուրջ ֆինանսական աջակցություն հայտնելու եւ տարածաշրջանային կապերը ամրապնդելու ուղղությամբ:

Այս եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ դեսպան Հոգլանդի հետ զրույցը դիտեք հենց հիմա: