Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kanajk
A A
Սպորտ

Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Լիտվայի հետ և գրավեց 2-րդ տեղը

Հայաստանում ավարտվեց Our game անվանումը կրող կանանց ֆուտբոլի միջազգային ընկերական մրցաշարը։

3-րդ տուրումնախ Հորդանանի հավաքականը 6:0 հաշվով հաղթեց Լիբանանին և վաստակած միավորներով հավասարվեց Հայաստանին:

Մեր թիմը հանդիպեց մրցաշարի միանձնյա առաատարԼիտվայի հետ, որը երկու հաղթանակ էր տարել մեկնարկում: Հայաստանի հավաքականը հանդիպման ընթացքում չնայած երկու անգամ հայտնվեց հետապնդողի դերում, սակայն կարողացավ ուժ գտնել և վերականգնել հավասարակշռությունը։ Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2։2։

Լիտվայի կանանց հավաքականը 7 միավորով մրցաշարն ավարտեց առաջին հորիզոնականում։ Հայաստանի ընտրանին զբաղեցրեց 2-րդ (5 միավոր), Հորդանանը՝ 3-րդ (4), Լիբանանը՝ 4-րդ (0) տեղը։