Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Գեներալի պագոն են կրում, բայց քաղաքական ղեկավարությանը զեկուցում են, թե հրթիռը 10 տոկոս է պայթել. Սամվել Բաբայան (տեսանյութ)

«Առաջնահերթ՝ ես չեմ ուզում հաստատել՝ կիրառվե՞լ է, թե ոչ, բայց սա դնենք մի կողմ։ Բացատրեմ, որ ամեն հրթիռ ունի անձնագիր եւ ամեն տարի ստուգում է անցնում։ «Իսկանդերն» ունի մի քանի տեսակի հրթիռ, այդ թվում՝ հակահետեւակային»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հարցին, թե 2020թ․ պատերազմում «Իսկանդեր», ի վերջո, հայկական կողմից կիրառվե՞լ է, թե ոչ, գրում է aravot.am-ը։

«Եթե իրենց ասելով կրակել են, ապա չգիտենք՝ ո՞ր հրթիռով եւ ինչի՞ դեմ։ Եթե հետեւակի դեմ են օգտագործել, ապա հրթիռը օդում բացվում է, եւ որոշակի տարածությունում պայթում փոքր ռումբերի նման»,-պարզաբանեց Բաբայանը։ Ապա նշեց․ «Գուցե ամպ է եղել, մի հատ ռումբ ես տեսել, որ ասում ես տասը տոկոսով է պայթել, բայց դա հրթիռ է, դա է ձեւը։ Գեներալների «պագոններ» ունեցողներին, որոնք քաղաքական ղեկավարությանը զեկուցում են, թե հրթիռը տասը տոկոսով է պայթել, չեն հասկանում, որ բեկորային է խփել, եւ դա այդ ձեւ է ցույց տալու, ո՞նց հասկացնենք, կարո՞ղ եք բացատրել։ Դա իրենք են ասում, որ իրենք իրենց տեղում չեն։ Իրենք իրենց բերանով ասում են»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Տեսանյութը՝ Factor.am-ի