Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+simon
A A
Սպորտ

Մոսկվայում չստացվեց, որի համար կա մեկ պատճառ․ Սիմոն Մարտիրոսյան (տեսանյութ)

Հայաստանի ծանրորդ, 109 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը մեկնաբանել է, թե ինչու իրեն չի հաջողվել մեդալ նվաճել Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում։

Հիշեցնենք, որ մեր մարզիկը պոկում վարժությունում գրավել էր 1-ին տեղը և արժանացել փոքր ոսկե մեդալի, սակայն հրում վարժությունում նա 0 էր ստացել և դուրս մնացել երկամարտի պայքարից։ 

«Այն, ինչի համար գնացել էի Մոսկվա, այս անգամ չստացվեց։ Դրա համար կա մեկ պատճառ՝ վնասվածք ունեի, որի հետևանքով չհասցրեցի լավ մարզավիճակ ձեռք բերել։ Չեմ հուսահատվում, գիտեմ թե որն էր այս անհաջողության պատճառը։ Շարժվում ենք դեպի Տոկիո։ Այնտեղ արդեն 200 տոկոսանոց մարզավիճակով կմասնակցեմ։ Վնասվածքը ստացել եմ մարզումների ժամանակ։ Քարվաճառում թեթև ցավացրել էի ոտքս։ Դա արդարացում չի, պարզապես այս անգամ չստացվեց իմ մոտ», - ասել է աշխարհի գործող չեմպիոնը։

Ի դեպ, մի շարք աղբյուրներ նշել էին, որ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել անցած տարվա նոյեմբերին՝ Քարվաճառից խաչքարերի դուրս բերման ժամանակ։