A
A
Կաթնամթերքի արտադրության ոլորտում երեք փուլանի ուսումնասիրություն է իրականացվել
Աջակցիր «Ա1+»-ինՏՄՊՊՀ-ում կաթնամթերք արտադրողների հետ քննարկում է տեղի ունեցել անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու թեմայով։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել «Կաթնամթերքի շրջանառության ոլորտում անբարեխիղճ մրցակցության որոշ դրսևորումների կանխարգելումը» խորագրով քննարկում: Քննարկմանը ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես է եկել ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, մասնակցել են հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ներկայացուցիչներ, տնտեսվարողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում ՏՄՊՊՀ աշխատակիցները ներկայացրել են կաթնամթերքի որոշ տեսակների մակնշման, օրգանական, էկո, բիո և համարժեք այլ եզրույթների կիրառման օրենսդրական պահանջները, անդրադարձ կատարել ոլորտում հանձնաժողովի հայտնաբերած իրավախախտումների կոնկրետ դեպքերին, պատասխանել մասնակիցների հարցադրումներին:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով