Մարադոնան հրաժարական տվեց
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը եւ հրաժարական տվեց: Այդ մասին տեղեկացնում է տեղի Ole օրաթերթը:
Լեգենդար նախկին խաղացողը նման որոշում կայացրեց Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնայի հետ հանդիպելուց հետո: Ինչպես նշում է թերթը, Մարադոնան պահանջել է անփոփոխ թողել ազգային թիմի մարզչական շտաբը, սակայն ֆեդերացիան չի բավարարել նրա պահանջը: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Մարադոնայի օգնական, նրա նախկին թիմակից Օսկար Ռուջերիին, որը բազմիցս պահանջել է ԱՖՖ-ի նախագահի հրաժարականը:
Այն բանից հետո, երբ Մարադոնան հրաժարվեց նորից գլխավորել հավաքականը, արգենտինական լրատվամիջոցները փորձում են գուշակել, թե ով կփոխարինի նրան: Այդ պաշտոնում թիվ 1 թեկնածու է համարվում «Բոկա Խունիորսի» նախկին գլխավոր մարզիչ Կառլոս Բիանկին: