Ջորկաեֆը կգա՞ Հայաստան
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը երազում է դառնալ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Այդ մասին տեղեկացնում է ֆրանսիական Francefootball-ը:
1998 թվականի աշխարհի չեմպիոնը այդ հանդեսին տված հարցազրույցում նշել է, որ առայժմ որեւէ կապ չունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, սակայն ավելացրել է, որ եթե այդ երկրի հավաքականը գլխավորելու առաջարկություն ստանա, ապա սիրով կմտածի այդ մասին:
«Իմ հայրը նախկինում եղել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Ցանկալի կլինի, որ այդ պաշտոնը գոնե մեկ անգամ զբաղեցնեի նաեւ ես»,-ասել է նա:
Յուրի Ջորկաեֆը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ սեփական հիմնադրամ է ստեղծել, որը զբաղվում է անապահով շրջաններում ֆուտբոլի զարգացման հարցերով:
Ի դեպ, նա հրաժարվել է մեկնաբանել Ֆրանսիայի հավաքականի աշխարհի առաջնությունում կրած ձախողումը, պատճառաբանելով, որ շատ քիչ տեղեկություններ ունի հավաքականի մասին: