Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պատվաստումներն իրականացվելու են պետպատվերի շրջանակներում և բացառապես կամավորության սկզբունքով․ նախարար (տեսանյութ)

 
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, որ պատվաստումն առանցքային դեր ունի Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում և հավելել, որ արդեն իսկ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար և «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով` «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը՝ 24 հազար դեղաչափ:
 
Նախարարն առանձնացրել է, թե առաջին փուլում ռիսկի որ խմբերն արտոնություն կունենան պատվաստվելու, մասնավորապես՝ բուժաշխատողներ, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ, և ընդգծել, որ մեր երկրում պատվաստումներն իրականացվելու են պետական պատվերի շրջանակներում և բացառապես կամավորության սկզբունքով:
 
Այնուհետև Անահիտ Ավանեսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: