Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հունվարի մեկից Թուրքիայից Հայաստան որեւէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել (տեսանյութ)

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստում պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին՝ փորձելով պարզել, թե ի՞նչ միջոցներ են կիրառվում տեղական արտադրողին պաշտպանելու համար:

Այդ մասին հայտնում են Ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Նշվեց, որ սաստիկ ձմռան պատճառով ջերմոցատերերը շատ գազ են օգտագործել, ինչի հետեւանով բերքի ինքնարժեքը բավականին թանկ է: Ջերմոցատերերը խնդիր ունեն նաեւ՝ կապված Իրանից եւ Թուրքիայից ներմուծվող լոլիկի ու բիբարի հետ:

Փոխնախարարը վստահեցրեց, որ սկսած այս տարվա հունվարի մեկից՝ Թուրքիայից Հայաստան որեւէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել: Իսկ ԻԻՀ-ից ներմուծումների առնչությամբ նշեց, որ ՊԵԿ-ի համապատասխան հաշվարկների համաձայն՝ մաքսազերծումն այն գների հիման վրա է իրականացվում, որ տեղական արտադրությունը չտուժի եւ գտնվի շահեկան վիճակում:

«Խնդիրն այն է, որ, ապրանքի գինը թանկացել է զուտ ծախսի տեսանկյունից, բայց ներմուծվող ապրանքը չի կարող լինել ավելի շահեկան վիճակում: Մենք ունենք համապատասխան գործիքակազմ` պաշտպանելու տեղական արտադրողին»,-ասաց Սիմոնյանը: