Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» հաղթեց «Բոլոնյային», Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում նվազագույն 1:0 հաշվով հաղթեց «Բոլոնյային»: Միակ գոլը 44-րդ րոպեին խփեց Բորխա Մայորալը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս բաց էր թողել թիմի խաղերը, այս անգամ հայտավորված էր հռոմեացիների պահեստայինների թվում: Մեր ֆուտբոլիստը փոխարինման մտավ 68-րդ րոպեին և մասնակցեց հանդիպմանը:

«Ռոման» այս հաղթանակից հետո վաստակեց 54 միավոր և ընդհուպ մոտեցավ 6-րդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոյին»: «Բոլոնյան» կրեց իր թվով 14-րդ պարտությունն առաջնությունում և այժմ 34 միավորով գտնվում է 11-րդ հորիզոնականում: