Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Բոլոնյա». Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է խաղին

Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ընդունելու է «Բոլոնյային»:

Հռոմեական ակումբը 51 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում և շարունակում է պայքարը չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: «Բոլոնյան» 34 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը և այլևս հնարավորություն չունի մտնելու եվրոգավաթային գոտի:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարատև ընդմիջումից հետո, որը կապված էր վնասվածքի հետ, վերջապես հայտավորվել է տանտերերի պահեստայինների թվում:

«Ռոմա» - «Բոլոնյա» հանդիպումը կսկսի ժամը 20:00-ին: Խաղի ուղիղ եթերը` այստեղ.