Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga 3
A A
Սպորտ

Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրորդները հերթական երկու մեդալը նվաճեցին Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:

Գերծանր քաշային կարգում մեր մարզիկ Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը, իսկ Վարազդատ Լալայանը 445 կիլոգրամով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր, վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն, այս անգամ էր մրցակցությունից դուրս էր` 485 կգ:   

Այսօր կայացած կանանց գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը երկամարտի 221 կգ արդյունքով գրավել է 4-րդ տեղը: Այս մրցաշարում Եվրոպայի չեմպիոն է դարձել բրիտանուհի Էմիլի Քեմբելը` 276 կգ:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Մեր ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճել են 22 մեդալ՝ 5 ոսկե, 9 արծաթե, 8՝ բրոնզե: