Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը գրավեց 1-ին, իսկ Շանթ Սարգսյանը` 2-րդ տեղը

Հայաստանի շախմատիստները հաջող հանդես եկան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած շախմատի միջազգային մրցաշարում:

Գրոսմայստեր Հայկ Մ. Մարտիրոսյանը 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, վստահորեն գրավեց 1-ին տեղը: Նրանից կես միավորով ետ մնաց մեր մյուս գրոսմայստերը` Շանթ Սարգսյանը, որը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մրցանակային 3-րդ տեղը 7 միավորով գրավեց ամերիկացի միջազգային վարպետ Ռավեն Ստերտը:

Նշենք, որ մրցաշարին մասնակցեցին 18 երկրների 107 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 6 գրոսմայստեր: