Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Պատերազմին նախորդող 2 ամիսներին Թուրքիայի հետ կոնտակտը կարող էր հետաձգել պատերազմը․ Հ․ Տեր-Աբրահամյան (տեսանյութ)

«Երբ մեր վարչապետը պատերազմի ժամանակ սկսեց խոսել պանթուրքիզմից, ես հասկացա, որ, չասեմ, թե պարտվում ենք, որ մեր վիճակը շատ վատ է։ Որովհետև, երբ դու խոսում ես պանթուրքիզմից, նշանակում է, չես հասկանում քաղաքական ու ռազմական մեծ քարտեզը, որի մեջ կաս, որ դու և պարտված ես, և հրաժարվում ես քո անկախությունից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմին։

Վերջինս գտնում է, որ մենք պետք է քննարկումներ սկսենք Թուրքիայի հետ․ «Մենք պետք է մեր առաջ այնպիսի խնդիրներ դնենք և այնպիսի թշնամիներ ունենանք, որոնք մեր հագով են»։

Հ․Տեր-Աբրահամյանը նաև ասում է, թե վերջին երկու տարիների քաղաքականությունը ցույց չի տվել, որ գործող իշխանությունն ունի քիչ-թե շատ կուռ պատկերացում, քաղաքական կուրս, որով տանում է երկիրը և, որ դա հիմնված լինի թե ներքին, թե տարածաշրջանային մեծ վերլուծության վրա։

Պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ էր խուսափել պատերազմական նման ելքից, պատմաբանն ասում է՝ այդ դեպքում շատ ծուղակներ ու հեշտ թվացող հարցեր կան։

«Պատերազմից առաջ այդ երկու ամիսներին, Թուրքիայի հետ ինչ-որ կոնտակտի դուրս գալը, իմ կարծիքով, կարող էր պատերազմը գոնե հետաձգել։ Կան մարդիկ, որ ասում են՝ պետք էր ստորագրել։ Թվում էր, որ դա լուծում է, բայց այստեղ շատ հարցեր կան, որովհետև զուտ հանձնվելը, որպես կանոն, լուծում չէ»,- հավելում է նա։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։