Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

Վնասվածքը դառը ճակատագիր խաղաց «Փյունիկի» հետ․ «Շիրակ» - «Ալաշկերտ» խաղը հետաձգվեց

Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Երևանի «Նոան» սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին»։

Խաղի հիմնական ժամանակում թիմերին չհաջողվեց գոլ խփել։ Մրցավարն ևս չորս րոպե ավելացրեց, սակայն խաղացրեց 5 րոպե։ Պատճառն այն է, որ ավելացված ժամանակում «Փյունիկի» ֆուտբոլիստը վնասվածք ստացավ, և նրան ոտքի կանգնեցնելու համար մոտ մեկ րոպե պահանջվեց։ Եվ ահա, մրցավարի կողմից ավելացրած 5-րդ րոպեում դաշտի տերերին հաջողվեց գոլ խփել և հաղթանակ կորզել՝ 1։0։

«Նոան» այս հաղթանակից հետո վաստակեց 25 միավոր և հավասարվեց 3-րդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիային»։ «Փյունիկն» առաջին անգամ պարտվեց վերջին չորս խաղերում և վաստակած 12 միավորով շարունակում է մնալ 8-րդ տեղում։

Այսօր նախատեսված «Շիրակ» - «Ալաշկերտ» հանդիպումը չի կայացել, քանի որ Գյումրի տանող ավտոճանապարհների արգելափակման պատճառով երևանյան թիմին չի հաջողվել ժամանակին ժամանել մրցավայր։ ՀՖՖ-ի որոշմամբ հանդիպումը հետաձգվել է։