Բացել լրահոսը Փակել լրահոսը
von_der_leyen_sofa_turkey_sofagate_1320x894_thumb
A A
Քաղաքականություն

Իտալիայի վարչապետն Էրդողանին անվանել է բռնապետ․ Ermenihaber.am

Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին պարզաբանումների համար հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, գրում է Ermenihaber.am-ը:

 Պատճառն այն էր, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել էր «բռնապետ», որի հետ պիտի համագործակցել։

Դա մեծ արձագանք է գտել Թուրքիայի քաղաքական վերնախավում, որի ներկայացուցիչները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։

Իտալիայի վարչապետն Էրդողանին այդպիսի բնորոշում է տվել այն բանից հետո, երբ  Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Ֆոն դեր Լյայենը ստիպված է եղել նստել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցին։

Աղբյուր՝ Ermenihaber.am