Այսօր Ալմաթիում. Հովհաննես Բաչկով - Բինալի Շախմանդարով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, այսօր կանցկացնի իր երկրորդ մրցամարտը պրոֆեսիոնալ ռինգում:
28–ամյա գյումրեցի մարզիկը Ալմաթիում անցկացվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակում կմրցի Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովի հետ: Վերջինս նույնպես պրոֆեսիոնալ ռինգի նորեկներից է և իր ակտիվում առայժմ ունի 3 մենամարտ, որից երկուսում նոկաուտով հաղթել է մրցակիցներին, իսկ մեկն ավարտել է ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովն իր առաջին մրցամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է անցած տարվա հոկտեմբերին, Դուբայում: Նա ութ ռաունդանոց մենամարտում միավորներով հաղթել է վենեսուելացի փորձառու բռնցքամարտիկ Սամուել Գոնսալեսին:
Հովհաննես Բաչկովը չնայած հանդես է գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում, սակայն նա դեռևս իրավունք ունի մասնակցելու Տոկիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին։ Գյումրեցի մարզիկը հավանաբար հանդես կգա այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք նման մրցաշարում: