Մամիկոն Ղարիբյանը միանձյա առաջատար է Սերբիայի շախմատի մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը հաջող է մեկնարկել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:
Պատանի միջազգային վարպեստը առաջին երեք տուրերում հաղթել է իր բոլոր մրցակիցներին և վաստակած 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երրորդ տուրում նա պարտության է մատնել իտալացի գրոսմայստեր Պիեր Լուիջի Բասոյին:
Մրցաշարին մասնակցող մեր մյուս շախմատիստը` միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, երրորդ տուրում պարտվելով բելգիացի Դանիել Դարդային, այժմ 1,5 միավորով զբաղեցնում է 12-րդ տեղը:
Մամիկոն Ղարիբյանն այսօր հանդիպելու է հենց բելգիացի միջազգային վարպետի հետ, ով ունի 2,5 միավոր: Արթուր Դավթյանի մրցակիցը սերբ Գոյկո Լակետիչն է:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 17 շախմատիստ: Այն բաղկացած է 10 տուրից: Այսօր շախմատիստները միանգամից երկուական պարտիա կանցկացնեն: