Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց մեդալի

Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը անչափ անհաջող հանդես եկավ Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում:

Մեր մարզիչների կողմից նախապես հայտավորված 8 ըմբիշների տեղը մրցումներին մասնակցեցին 5-ը: Նրանք չկարողացան հաղթահարել նախնական փուլերի արգելքները եւ մտնել եզրափակիչ: Ճիշտ է, 50 կգ քաշային Երվանդ Թադեւոսյանը սփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացավ, սակայն 3-րդ տեղի համար վերջին մրցամարտում նա էլ անհաջողության մատնվեց` զիջելով ադրբեջանցի Նիհաթ Մուրադովին: