A
A
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը և արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրերի ընթացքը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության աջակցությամբ Արցախում իրականացվող բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել պատերազմի ընթացքում քաղաքացիների կրած շարժական և անշարժ գույքի վնասների փոխհատուցմանն առնչվող հարցերին: Տեղի ունեցած առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: