Բացել լրահոսը Փակել լրահոսը
andranik-qocharyan-3
A A
Քաղաքականություն

Պարզվում է՝ Սեյրան Օհանյանը նոր «վերսալյան պալատ» է կառուցում Վահագնի թաղամասում»․ Անդրանիկ Քոչարյան․ Առավոտ (տեսանյութ)

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում ասաց, որ իրենց իշխանությունը ժողովրդավարական մեխանիզմների համար է եկել.

«Նախկինում հիշո՞ւմ եք՝ ԱԺ-ի մոտ ախրաննիկներն ավելի շատ էին, քան թե բուն պատգամավորները: Այսօր նրանք չկան, ցնդել են օդ, բայց իրենք կարոտել են դրան: Ասում են՝ առանց իշխանության ո՞նց կարող ենք ապրել, փողերը պրծնում է»:

Հարցին, թե ձեր իշխանությանը Ռոբերտ Քոչարյանը վտանգ ներկայացնո՞ւմ է, որովհետեւ ամեն անգամ, երբ Քոչարյանն ասում է՝ հաղթելու եմ, կրելու եմ, ասում են՝ ձեր իշխանության ներկայացուցիչները հոգեխանգարմունքի մեջ են ընկնում, այդպե՞ս է, թե՞ այդպես չէ՝ նա պատասխանեց. «Մեկը ես երբեք հոգեխանգարման մեջ չեմ ընկնում, երբ Ռոբերտ Սեդրակիչն ասում է՝ ես կրելու եմ, թե ինչ է կրելու, դա ինքը գիտի, բայց որ մեր ժողովուրդն իրեն մերժել է հավերժ՝ դա հաշվի առեք: Մերժված վիճակից կրելու վիճակ անցում չկա»: Դիտարկմանը, որ ժողովուրդը Սերժ Սարգսյանին է մերժել, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին՝ Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Ի՞նչ եք ասում: Մերժել են երկուսին»:

Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ժողովուրդը, երբ իրենց մանդատ տա, թալանածը հետ կբերեն, կներդնեն բանակում եւ այլն: Նա խոսեց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նոր բնակարանի մասին՝ Վահագնի թաղամասում.

«Մինչեւ հիմա Սեյրան Օհանյանը չի կարողանում պատասխան տա այն մեղադրանքին, որը կապված է Վահագնի թաղամասի իր վերսալյան պալատի հետ»:

Երբ լրագրողները հիշեցրին, որ Սեյրան Օհանյանը պարզաբանումներ տվել է, ասել է, որ Վահագնի թաղամասում վարձակալությամբ է ապրում՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ խոսքը բոլորովին էլ այդ բնակարանի մասին չէ. «Խոսքը գնում է Վահագնի թաղամասում կառուցվող բնակարանի մասին: Այո, ինքը ինչ-որ տեղ բնակվում է գուցե վարձակալությամբ, բայց այն, ինչ կառուցվում է, չեն կարող հերքել, որովհետեւ դա կատարված փաստ է: Թող ասեն՝ մեր տունը չի, Պողոսինն է: Մի հատ գնանք տենանք՝ Պողոսի տունն ինչի՞ են կառուցում Սեյրան Օհանյանի ցանկությամբ եւ ճաշակով եւ իր կնոջ, իհարկե»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով