«Վանը» հյուրընկալվելիս հաղթեց «Արարատ-Արմենիային»․ Ֆուտբոլի ՀՀ պրեմիեր լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի նորեկ «Վանին»։
Չարենցավանյան թիմը չնայած գործում էր պաշտպանությունից, սակայն ի հաշիվ սուր հակագրոհների կարողացավ երեք գոլ խփել։ Դաշտի տերերը ընդամենը կրճատեցին հաշվի տարբերությունը՝ 2։3։
Այդպիսով, «Վանը» յուրատեսակ ռևանշի հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ մի քանի օր առաջ գավաթային խաղում կրած պարտության դիմաց։ Չարենացվանյան ակումբը վաստակել է 18 միավորո և այժմ զբաղեցնում է 7-րդ տեղը։ «Արարատ-Արմենիան» երրորդ պարտությունը կրեց առաջնության վերջին հինգ խաղերում և վաստակած 25 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում։
«Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 2։3
Գոլերը․ Կարապետյան՝ 34, Օտուբանջո՝ 90+4 – Աջումանի՝ 4, Տենյաև՝ 50, Մովսեսյան՝ 89։