Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kanajq 8.04.
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթեց Լիբանանի թիմին

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթանակով մեկնարկեց Հայաստանում առաջին անգամ անցկացվող կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարում։

Մեր ընտրանին 1-ին տուրի խաղում 2։0 հաշվով հաղթեց Լիբանանի ազգային թիմին։ Առաջին խաղակեսի սկզբում մրցակիցն ինքնագոլ գրանցեց, իսկ վերջում Մարալ Արթինը կրկնապատկեց հաշիվը։

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Չարենցավանում կհանդիպի Հորդանանի հետ, որն մեկնարկային խաղում 0։1 հաշվով պարտվել է Լիտվային։