Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գիտության ոլորտի բյուջեն կավելանա 2մլրդ 784մլն դրամով (տեսանյութ)

Կառավարության որոշմամբ՝ գիտատեխնիկական ծրագրերի իրականացման համար կտրամադրվի հավելյալ 2 միլիարդ 784 միլիոն դրամ։
 
 
 Միջոցառումները նպաստելու են երկրի տնտեսական կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղությունների զարգացմանը։ Ավելացվող միջոցներն ուղղվելու են՝
 
 
 ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ), որին հատկացվելու է 1 մլրդ 31 մլն դրամ,
 
 թեմատիկ գիտական հետազոտություններին, որին հատկացվելու է 1 միլիարդ 638 միլիոն դրամ։