Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ուրարտուն» հաղթեց «Արարատին» և միացավ չեմպիոնական պայքարին. ՀՀ Պրեմիեր լիգա (տեսանյութ)

Ֆուտբոլի VBET Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրի խաղում Երևանի «Ուրարտուն» իր հարկի տակ ընդունեց մրցաշարի առաջատար «Արարատին»: Դաշտի տերերը խաղի 48-րդ րոպեին Դեսիրեի խփած միակ գոլի հաշվին նվազագույն հաշվով հաղթանակ տարան:     

«Ուրարտուն» վաստակել է 21 միավոր և առայժմ զբաղեցնում է 6-րդ տեղը, սակայն այն երկու հանդիպում քիչ է անցկացրել, քան «Արարատը», որը 28 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Եթե «Ուրարտուին» հաջողվի հաղթել հետաձգված խաղերում, ապա թիմը միանշանակ կմիանա չեմպիոնական պայքարից:

Վաղը կկայանա մեկ հանդիպում: «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կընդունի «Վանին»: