Բացել լրահոսը Փակել լրահոսը
դեղեր
A A
Պաշտոնական

Ինչպիսի դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդն է արգելվում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող տարբեր տնտեսավարող սուբյեկտներ և առանձին բուժաշխատողներ իրականացնում են բուժական մեթոդների և բուժտեխնիկայի հրապարակային գովազդ՝ խախտելով գովազդի ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները,

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը որպես դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին հիշեցնում է՝

☑ Արգելվում է դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը` առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության,

☑ Արգելվում է այն դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում:

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ օրենսդրության պահանջների խախտման դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին