Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ինչ արեց պարուհի Ժակլին Սարխոշյանը, երբ իմացավ հղի է (տեսանյութ)

ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը «Դիմակահանդես» բալետում պատրաստում էր Նինայի կերպարը, երբ իմացավ՝ հղի է։ Այս նորությունը ծանր ընդունեց ուսուցիչն ու հակառակվեց․․․ Սակայն մեծ բեմում հաջողություների հասավ, կերտեց մենապարուհու կարիերան երեխայի ծնունդից հետո։
 
«Երբ աշխատում ես ու երեխադ փոքր է․․․ Նա բեմի հետևում է մեծացել, հանդերձարանում պառկել է քնելու, որովհետև այդ պահին ես մարդ չեմ ունեցել կողքիս, կամ հարմար չի եղել տատիկներին, որ մոտը մնան։ Նույնիսկ հանդերձարանում բարձերը դնում էի կողքին, քնացնում, վազում էի փորձի․․․»,- հիշում է Ժակլինը։

Տեսահոլովակը պատրաստվել է «Վաղ մայրության փուլում կանանց աշխատանքային իրավունքների ջատագովություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Կետ 33» կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համագործակցությամբ։