Ամենաարագավազ կինը որակազրկվեց
Աջակցիր «Ա1+»-ինԱսիայի ամենաարագավազ կինը` Ռաքիա Ալ-Գասրան (Բահրեյն), աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի կողմից որակազրկվել է խթանիչներ օգտագործելու համար:
Այս տարի նրա մոտից վերցրած դոպինգ-ստուգումը դրական արդյունք է տվել, որի համար էլ նա որակազրկվել է 2 տարով: Ռաքիա Ալ-Գասրան ելույթները կարող է շարունակել 2011 թ սեպտեմբերի 16-ից հետո:
Նա հայտնի է նրանով, որ խախտել է իր երկրի օրենքը (կինը չի կարող մասնակցել մասսայական միջոցառումներին, այդ թվում մարզական մրցումներին) եւ սկսել է զբաղվել աթլետիկայով: Ճիշտ է, Ռաքիա Ալ-Գասրան բոլոր մրցումներին հանդես է գալիս գլխաշորով ու հատուկ պատրաստած մարզազգեստով, որը լրիվ ծածկում է ձեռքերն ու ոտքերը:
27-ամյա մարզուհին Ասիայի միակ ներկայացուցիչն է, ով բարձր արդյունքներ է ցույց տալիս 100 եւ 200 մ վազքատարածություներում: Նա տեղ է զբաղեցնում աշխարհի ուժեղագույն 16 սպրինտերների շարքում: Զարմանալի չէ, որ Պեկինի օլիմպիական խաղերին Ռաքիա Ալ-Գասրան եղել է իր երկրի դրոշակակիրը: