Հաղթեցին դաշտի տերերը. «Ռեալին» և «ՄանՍիթիին» մեկ քայլ է բաժանում չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները:
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում ընդունեց Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլին»: Առաջին խաղակեսում տանտերերը 9 հարված կատարեցին մրցակցի դարպասին, որից երկուսն հասան իրենց նպատակին, իսկ ահա հյուրերը ոչ մի անգամ չսպառնացին այդ ընթացքում:
Երկրորդ խաղակեսն արդեն հաջող սկսվեց լիվերպուլցիների համար, որոնք շուտով կրճատեցին հաշվի տարբերությունը: Սակայն, նրանք չկարողացան զարգացնել հաջողությունը, իսկ ահա մադրիդցիները նոր թափով սկսեցին գրոհել և մինչև խաղավարտ խփեցին ևս մեկ գոլ և հաղթեցին 3:1 հաշվով:
Անգլիայի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար «Մանչեսթեր Սիթին» իր հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիային», որը այնքան էլ հաջող չի խաղում Բունդեսլիգայում և այսժմ ընթանում է 5-րդ հորիզոնականում: Դաշտի տերերը վստահ սկսեցին հանդիպումը և արագ գոլ խփեցին: Իսկ ահա հաջորդ գնդակը գրանցվեց խաղի վերջում, բայց հյուրերի կատարմամբ: Թվում էր, որ հանդիպումն այդպես էլ կավարտվի ոչ-ոքի, սակայն «ՄանՍիթին» ուժ գտավ իր մեջ և վերջին րոպեին հաղթանակ կորզեց՝ 2:1: Հավելենք, որ հանդիպման գլխավոր մրցավարը չեղարկեց հյուրերի դարպասին իր նշանակած 11մ հարվածը, ինչպես նաև չհաշվեց գերմանացիների խփած ևս մեկ գոլը:
Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 14-ին:
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգա
1/4 եզրափակիչ
Առաջին խաղեր
«Ռեալ» - «Լիվերպուլ»՝ 3:1
Գոլերը. Վինիսիուս՝ 27, 65, Ասենսիո՝ 36 – Սալահ՝ 51:
«Մանչեսթեր Սիթի» - «Բորուսիա» Դորտմունդ՝ 2:1
Գոլերը. Դե Բրյունե՝ 19, Ֆոդե՝ 90 – Ռոյս՝ 84: