Հայ կինը երբեք չի ընկճվել․ Արթուր Թովմասյանի շնորհավորանքը
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի' մայրեր, դուստրեր, կանայք
Գարնանային այս գեղեցիկ օրը լավագույն առիթ է ակնածանքի, երախտիքի, խոնարհումի խոսքեր հղելու Ձեզ և վերարժևորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, հասարակական-քաղաքական կյանքում, հայրենապաշտություն սերմանելու և երկրի հզորացման գործում։
Բնության սահմանած օրենքներով կնոջն է ավանդված մայրանալու և ազգապահպանության մեծագույն շնորհը։
Հայ կնոջ բարոյական կերպարի մասին խոսելիս, թվում է, առավելություններն անհաշվելի են։Հայ կինը դարեր շարունակ եղել և մնում է ամուր ընտանիքի հենասյունը, որի գերակա խնդիրը մշտապես հայեցի ու ազգանվեր սերունդ դաստիարակելն է։
Հայ կինը երբեք չի ընկճվել, այսօր էլ նա պատվով շարունակում է անկոտրում կամքով կրել իր առաքելությունը՝ արարել, նվիրել ու անհատույց նվիրվել։
Շնորհավորելով Մայրության և գեղեցկության հիասքանչ տոնը՝ մաղթում եմ ոգու ամրություն, հոգեկան խաղաղություն, անսպառ հմայք ու ջերմություն, ընտանեկան երջանկություն և երբեք չխամրող սեր ու ժպիտ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
լրատվության և հանրության հետ կապերի բաժին