Բացել լրահոսը Փակել լրահոսը
170450823_3719631031495860_9142650824843417118_n
A A
Պաշտոնական

Հայկ Չոբանյանը նշել է՝ Ռազմարդյունաբերության կոմիտեն բացառիկ նշանակություն ունի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 5-ին այցելել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտե, հանդիպել աշխատակազմի հետ:
Նախարարին են ներկայացվել կոմիտեի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքները:
Հայկ Չոբանյանը նշել է, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն բացառիկ նշանակություն ունի․ «Մեր բնագավառում և, մասնավորապես ռազմարդյունաբերության կոմիտեում, առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք: Մեր աշխատանքը կառուցվելու է գործնական հիմքի և չափելի արդյունքի վրա», - նշել է նախարարը: