Նախարարը պահանջում է պատժել ֆուտբոլիստներին
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի սպորտի եւ առողջապահության նախարար Ռոզելին Բաշելոն կոչ է արել ֆուտբոլի ազգային հավաքականից հեռացնել Ֆրանկ Ռիբերիին ու Կարիմ Բենզեմային: Պետական այրի նման հայտարարությունը կապված է այն քրեական գործի հետ, ըստ որի վերը նշված ֆուտբոլիստները մեղադրվում են անչափահաս մարմնավաճառի հետ կապեր ունենալու մեջ:
Բենզեմայի փաստաբան Սիլվիան Կորմիեն անմիջապես արձագանքել է նախարարի կողմից արված հայտարարությանը` մատնանշելով, որ եթե ֆուտբոլիստին արգելեն հանդես գալ ազգային թիմի կազմում, ապա նոր սկանդալ կբարձրանա:
Հարկ է նշել, որ Ֆրանկ Ռիբերին արդեն խոստովանել է մարմնավաճառի հետ կապը, բայց միաժամանակ նշել է, որ ինքը տեղյակ չի եղել նրա տարիքի մասին: Ի դեպ, Գերմանիայի ոստիկանությունը նույնպես հետաքրքրված է այդ գործով, քանի որ ֆրանսիացի ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»: