A
A
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն ռազմավարական գործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում ապրիլի 7-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կքննարկեն երկու երկրների ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և համագործակցությանն առնչվող ակտուալ հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: