Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa gavat
A A
Սպորտ

«Նոան» ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ և առաջինը մտավ գավաթի կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ պատասխան խաղում Երևանի «Նոան» այսօր սեփական դաշտում ընդունեց «Ուրարտուին»:

Թիմերի առաջին խաղն ավարտվել է գործող գավաթակրի հաղթանակով՝ 2:0: Այս անգամ էլ «Նոան» առաջինը երկու գոլ խփեց, սակայն պահպանել հաղթական հաշիվը չհաջողվեց: Ի վերջո գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 2:2, ընդ որում՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցրին խաղի վերջին վայրկյանին, քանի որ դրանից հետո գլխավոր մրցավարն ազդարարեց հանդիպման ավարտի մասին:

Կիսաեզրափակիչում «Նոան» կհանդիպի «Արարատ» - «Վեստ Արմենիա» զույգի հաղթողի հետ: Թիմերի առաջին խաղն ավարտվել է Արևմտյան Հայաստանի անվան տակ հանդես եկող թիմի հաղթանակով՝ 2:0:

«Նոա» - «Ուրարտու»՝ 2:2 (1:0)

Գոլերը. Դենիս Դեդեչկո (45+2), Վլադիմիր Ազարով (76) – Ջոնել Դեսիրե (88), Իգոր Պադերին (90+6, 11մ)