Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Պաշտոնական

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին (տեսանյութ)

Ռ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է․
 
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումի քննարկումը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի ապրիլի 6-ին, ժամը 17։45-ին։