Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայաստանում կկառուցվի կայուն ենթակառուցվածքներով, ծախսաարդյունավետ ռեսուրսներով, էկոլոգիապես մաքուր համայնք

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 2-ին այցելել է Աբովյան համայնք՝ տեղում ծանոթանալու «Կառուցիր Հայաստան» նախագծի շրջանակում արտադրական ազատ գոտու ստեղծման և կայուն համայնքի հիմնադրման ծրագրերին, ինչպես նաև քննարկելու համագործակցության շրջանակները։  

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աբովյանի քաղաքապետարանում, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի ներկայությամբ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և «Հայփրոսփեքթ» ՓԲԸ-ի տնօրեն, «Կառուցիր Հայաստան» ծրագրի համակարգող Սևակ Արծրունին ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Հայփրոսփեքթ» ՓԲԸ միջև փոխըմբռնման հուշագիր «Հայաստանում կայուն համայնքաշինության և «Կառուցիր Հայաստան» ծրագրի իրագործման խրախուսման մասին»։