Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքական կրքեր Գերմանիայում

Սպորտ

Գերմանիայի Մյոնխենգլադբախ քաղաքում կայացած «Գալաթասարայ» - «Ֆեներբախչե» ընկերական հանդիպման ժամանակ երեք ֆուտբոլասեր ստացել են տարբեր կարգի այրվածքներ: Նրանցից մեկը 19-ամյա մեկ աղջնակ, 3-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նա նման ծանր վնասվածք է ստացել իր վրա նետված ճայթրուկի պատճառով:

Նշենք, որ խաղը, որին ներկա են եղել 34 հազար թուրք ֆուտբոլասերներ, քանի որ միմյանց հետ հանդիպելիս են եղել Թուրքիայի երկու առաջատար թիմերը, 10 րոպեով ընդհատվել է ծխացող ճայթրուկներ դաշտ նետելու համար: Ոստիկանները ստիպված ձերբակալել են բոլոր նրանց, ովքեր իրենց կրքերը նշել են նման եղանակով: