A
A
Դատարանը առաջնահերթ համարեց քննարկել փաստաբանների և դատախազների վարքագիծը
Աջակցիր «Ա1+»-ինՌոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են․
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ընթանում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Նախատեսվում էր, որ այսօր դատարանը կանդրադառնա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ
մասով գործի քննությունը կարճելու վերաբերյալ դիմումին։
Սակայն դատավոր Դանիբեկյանն առաջնահերթ համարեց քննարկել Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանի և Գևորգ Բաղդասարյանի վարքագիծը, որն, ըստ դատավորի, հանգեցրել է նախորդ երկու դատական նիստերը շարունակելու անհնարինությանը։