Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan kanajq
A A
Սպորտ

Հայաստանում կանցկացվի կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշար

Ապրիլի 5-13-ը Երևանում կանցկացվի կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշար:

 

Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը, դրան կմասնակցեն Հայաստանի, Լիտվայի, Հորդանանի և Լիբանանի կանանց ազգային հավաքականները:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել տղամարդկանց հետ աշխատելու մեծ փորձ ունեցող Արմեն Սանամյանը: