Բացել լրահոսը Փակել լրահոսը
16172745818687
A A
Բիզնես

UCOM-ում մեկնարկել է պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքը

Ucom ընկերության առցանց խանութում մեկնարկել է հատուկ գներով Պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարների վաճառքը։ Պրեմիում դասի հեռախոսահամարները հնարավոր է պատվիրել բացառապես առցանց խանութում gold.ucom.am հասցեով։ Առաքումն անվճար է, իրականացվում է բաժանորդի կողմից նշված հասցեով։

«Ucom շարժական կապից օգտվել ցանկացողներին առաջարկում ենք շտապել միանալ մեզ Պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարներից որևէ մեկով և վայելել շփումը մտերիմների հետ՝ Հայաստանում ամենաարագ ինտերնետի և մատչելի սակագների համադրությամբ», - թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Ի լրումն Պրեմիում դասի «գեղեցիկ» հեռախոսահամարների, Ucom-ը նաև առաջարկում է ընտրել «գեղեցիկ» հեռախոսահամար առավել մատչելի կարգերից, որոնք հնարավոր է ձեռք բերել ցանկացած Ucom վաճառքի և սպասարկման կենտրոնում։ Պարզապես անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ Ucom-ի ցանկացած սպասարկման կենտրոն և կատարել միանվագ վճարում՝ տեղում ընտրած համարի կարգին համապատասխան: