Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shagoyan
A A
Սպորտ

Նման աջակցության ներքո չեմ կարող վատ խաղալ․ Ժիրայր Շաղոյան (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մամուլի ծառայությունը Հայաստան – Ռումինիա հաղթական խաղից հետո զրուցել է մեր թիմի նորեկ Ժիրայր Շաղոյանի հետ։

Երևանի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը, որն ընդամենը երկու հանդիպում է անցկացրել մեր ազգային թիմի կազմում, ասել է, որ նման աջակցության ներքո անհնար է վատ խաղալ։

Նշենք, որ Ժիրայր Շաղոյանը Հայաստանի հավաքականի խաղերին մասնակցած առաջին ֆուտբոլիստն է, որը ծնվել է 21-րդ դարում, բացի այդ ներկայացնում է Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող թիմը։