Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kazm 31.03.
A A
Սպորտ

Խոակին Կապառոսը հրապարակեց Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հրապարակել է 2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրի Ռումինիայի հետ հանդիպման մեկնարկային կազմը։

Մեր ընտրանին հանդիպումը կսկսի այսպիսի կազմով Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Տիգրան Բարսեղյան, Խորեն Բայրամյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Ալեքսանդր Կարապետյան։ 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախորդ խաղի համեմատ կատարել է երեք փոփոխություն։

Հայաստան – Ռումինիա ընտրական հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում: