Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ասում եմ՝ չկա ԵՊՀ-ի շենքը վաճառելու որոշում, եթե դուք հակառակն ինձ կապացուցեք, ես կգնամ մեր տուն. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

«Բուհերի շենքերին որևէ վտանգ չի սպառնում»,- վստահեցրեց լրագրողներին ԿԳՄՍ նախարար Վարդան Դումանյանը այսօր հրավիրված ասուլիսին՝ պատասխանելով «Ա1+»ի հարցին:

Նրա խոսքով՝ այն ինչ բուհերի վերաբերյալ շրջանառվում է մամուլում, նա շատ կուզեր, որ դառնա իրականություն: Սակայն խնդիրն ընդամենը ձևի և բովանդակության համապատասխանության մեջ է:

«Գաղտնիք չէ, որ սկսած սանիտարա-հիգիենիկ պայմաններից, լսարանային մակերեսների քանակից, տեխնիկական հագեցվածությունից, հանրակացարանային, սպորտային համալիրներից, սննդի կազմակերպման կառույցներից,  համալիր մոտեցում չկա: Բնականաբար, ուսանողական ավանը ամայի վայրում չի ենթադրվում կառուցել, ընդհանրապես, չկա որևէ հստակ վայր այս պահին:Կա ընդամենը գաղափար և հաստատուն կամք դա անելու՝ կարևորելով ոլորտը»,-ասաց պարոն Դումանյանը:

Նախարարը հերքեց նաև ԵՊՀ-ի շենքը վաճառելու լուրերը: «Ես պնդում են, բարձրաձայն ասում եմ, որ չկա նման որոշում, եթե դուք հակառակը ինձ կապացուցեք, ես կգնամ մեր տուն: Չկա նման բան: Հանգիստ եղեք: ԵՊՀ-ի շենքը ֆեյսբուքյան ստեղծարարները դարձրել են գիշերային չգիտեմ ինչ, ցերեկային առևտրի սրահ, անհարմար է, սա անհարգալից վերաբերմունք է մեր պետականությանը: Եթե տեսականորեն նման բան լինի, ես ավելի անհանգիստ կլինեմ, քան դուք եք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ բուհերի շենքերը օտարելու եւ ուսանողական ավան կառուցելու մասին ակնարկել էր Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ:

Մանրամասները՝ տեսանյութում