Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը երկրորդն է

Սպորտ

Կրետե կղզում (Հունաստան) ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի երկու շախմատիստներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը վերջին տուրից առաջ երեք առաջատարներից մեկն էր: Ավաղ, նրան չհաջողվեց հաղթել իր գլխավոր մրցակից Բելա Կոթենաշվիլուն (Վրաստան) եւ բավարարվեց ոչ-ոքիով: Արդյունքում միանգամից 6 շախմատիստներ վաստակեցին 7-ական միավոր:

Լրացուցիչ գործակիցներով առաջին տեղը զբաղեցրեց ռումինացի Միրչա Պարլիգրասը, որը այս տուրում խաղաղ դաշն կնքեց Ալբերտո Դավիդի (Հոլանդիա) հետ: Արծաթե մեդալը բաժին հասավ Գաբրիել Սարգսյանին, իսկ բրոնզը` ռուսաստանցի Սերգեյ Վոլկովին:

Մեր մյուս շախմատիստ Մհեր Հովհաննիսյանը վերջին տուրում հաղթեց անգլիացի Պոլ Տաունսենդին եւ բարելավեց մրցաշարային գործերը: Նա 39-րդ տեղից բարձրացավ 28-րդ հորիզոնական: