Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանությունները չեն հասկանում, որ ապաշրջափակման տակ խորը շրջափակում է լինելու Հայաստանում և Արցախում․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ անգամ փաստում է, որ այս հոդվածով քաղաքական հետապնդում է եղել մեր նկատմամբ։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը․

«Մեղադրանքի հիմքում դրված էր, որ ես ընթերցել եմ՝  արտակարգ դրության հրամանագրի համաձայն՝ զինված ուժերը ինչ խնդիր պետք է կատարեն։ Ես ընթերցել էի, որ զինված ուժերը արտակարգ դրության պայմաններում այս խնդիրները պետք է կատարեն, և զինված ուժերը այն ժամանակ կատարել են երկրի կարևորագույն  օբյեկտների պահպանության խնդիրը, ընդ որում՝ և՛ Սահմանադրության, և՛ հրամանագրի համաձայն»։

Ըստ Օհանյանի՝  եթե իրենց մեղադրանքը վերաորակավորվի, ապա ևս մեկ անգամ կհաստատվի իրենց նկատմամբ քաղաքական հետապնդումը։

Հարցին, թե ո՞վ է Մարտի 1-ի գլխավոր պատասխանատուն, Օհանյանն արձագանքեց՝ Մարտի մեկին առնչվող տեսանյութերով հստակ երևում է՝ ով է բախումներ հրահրում, ում հոգին էր փառավորվում, երբ ոստիկանների ձեռքից պարագաներ էին վերցնում․

«Ես կարծում եմ, որ դատական համակարգը պետք է պարզի, թե ովքեր են սպանությունների մեղավորները», - նշեց Օհանյանը։

Օհանյանը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանն այս գործով դատապարտվել է, ու իր իշխանության ժամանակ այդ դատապարտման հոդվածը մինչ օրս չի հերքվել։ Ըստ Օհանյանի՝ Մարտի 1-ի համար պատասխանատվություն կրում են նրանք, ովքեր հրահրել են, ովքեր կրակել են․

«Ես ոչ կրակելու հրաման եմ տվել, ոչ զորք եմ հանել, զինված ուժերը արտակարգ դրության պայմաններում կատարել են իրենց առաջ դրված խնդիրները»։

Եզրափակելով խոսքը՝ Օհանյանը հայտարարեց՝ իշխանությունները չեն հասկանում, որ ապաշրջափակման տակ խորը շրջափակում է լինելու Հայաստանում և Արցախում։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։